Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում (տեսանյութ)

inc-popoxoutyounner-en-katarvel-harkayin-orensgrqoum-tesanyout

Հարկային նոր օրենսգրքի նախագծով մի շարք բարելավումներ են իրականացվել, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ տնտեսական ոլորտի համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի անդամ, Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց կատարված փոփոխությունները՝ նշելով, որ եղել են նաև փոփոխություններ, որոնք հիմնավորված չեն և խնդիրներ են ստեղծում կոնկրետ ոլորտների աշխատողների համար:

«Այդ ամենի ակունքն այն է, որ պետությունն իր քաղաքականությամբ պետական եկամուտների կրճատում է իրականացնում, խոսքս վերաբերում է եկամտային հարկի համահարթեցմանը: Այսինքն, եթե դու մի ձեռքով պետության եկամուտները կրճատում ես, մի այլ տեղ պետք է հարկերը բարձրացնես: Պետությունն այլընտրանք է փնտրում՝ ինչպես համալրել իր եկամուտները»,- բացատրեց փորձագետը:

Հարկային նոր օրենսգրքի վատթարացնող դրույթներից է օրինակ այն, որ հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին արգելվումէ աշխատել շրջանառության հարկի համակարգում: Մեկ այլ հոդվածով էլ ավելացվում են որոշ ապրանքատեսակբերի ակցիզային հարկի դրույքաչափերը:

Մանրամասն՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ