Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ի՞նչ սպասել Ադրբեջանի հերթական զորավարժությունից

inc-spasel-adrbejani-hertakan-zoravarjoutyounic

Հունիսի 7-ից Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություն են անցկացնելու  Նախիջևանում: Այն  4-րդն է վերջին 3 ամիսների ընթացքում և համատեղությամբ 2-րդը։ Միայն մայիս ամսին Ադրբեջանը 2 զորավարժություններ է անցկացրել, մեկը՝ թուրքական զորախմբերի ակտիվ մասնակցությամբ։

Իսկ նախօրեին էլ թշնամու դիպուկահարի կրակոցից սահմանին զոհ ունեցանք… Մինչ այդ Արցախի Պաշտպանության բանակը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը զինադադարը 3500 անգամ է խախտել։ ՀՀ ԱԳՆ-ի՝ իրավիճակի սրման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած միտումնավոր քայլերը դատապարտող կոշտ հայտարարությունը թեև տեղին էր, սակայն, ըստ էության, այն ոչինչ չի փոխում…

Ադրբեջանական կողմն ինչպես նախկինում է խախտել զինադադարի ռեժիմը, այնպես էլ շարունակում է խախտել։ Սակայն վտանագավորն այն է, որ զինադադարի բազմաթիվ խախտումներին զուգահեռ հակառակորդը կտրուկ կերպով ավելացրել է ռազմական, լայնամասշտաբ զորավարժությունների թվաքանակը։

Այդ զորավարժություններն իրականացվում են նաև թուրքական զորամիավորումերի ակտիվ մասնակցությամբ։ Վերջիններիս ներգրավումը համատեղ զորավարժություներում Հայաստանին ուղղված հստակ մեսիջ է, այն է՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում իրենք հանդես կգան միասնական ուժերով։

Ադրբեջանը և Թուրքիան, այսպիսով, ցույց են տալիս, որ օղակը Հայաստանի շուրջ սեղմվում է, և իրենք չեն պատրաստվում ոչ մի զիջման, նաև պատրաստ չեն հարցի խաղաղ կարգավորման։ Այսպիսով, խաղաղ կարգավորման մասին թեզերը լոկ հայտարարություններ են, որոնց մասին խոսում են համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, իսկ իրականում հակամարտող կողմերից մեկն ակտիվ կերպով պատրաստվում է պատերազմի։

Այս ամեը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Հայաստանում խորանում է պառակտումը հանրության տարբեր մասերի միջև, երբ արհեստական դիսկուրս են մտցում հայաստանցի-ղարաբաղցի թեզերը և այլն։ Պարզ է, որ այս ամենն իրականացվում է ազգի պառակտման, նրա ուժերի ջլատման և անվստահության մթնոլորտի ստեղծման համար։

Ցավով պետք է նկատել, որ այս քաղաքականությունն իր «արդյունքները» տվել է. անվստահությունն աճում է թշնամու ակտիվացող զորվարժությունների ֆոնին։ Հայությունը, առավել քան երբևէ կարիք ունի միասնության, բանակի հզորացման և սահմանների անառիկության բարձրացման։ Անցել են դարեր, սակայն հայության միասնականության ու ամրության այս բանաձևը թե՛ հազար տարի, թե՛ այսօր նույնն է մնացել։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ