Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Ի՞նչ սպասելիքների մասին խոսեց Հասան Ռոհանին Երևանում (տեսանյութ)

inc-spaseliqneri-masin-xosec-hasan-rohanin-ereanoum-tesanyout

Իրանը փորձում է ակտիվորեն համագործակցություն սկսել Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, և Երևանում կայացած գագաթաժողովը ցւոյց տվեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների մոտ էլ կա նման ցանկություն: Այս մասին նշեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը՝ ընդգծելով, որ Իրան-ԵԱՏՄ հաամագործակցության համատեքստում շահելու են նաև Իրան-Հայաստան հարաբերությունները:

«Հայաստանը պետք է փորձի հնարավորինս ակտիվ դերակատարում ստանձնել Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև, քանի որ, ըստ էության, միակ երկիրն է, որ ցամաքային սահման և պատմականորեն ձևավորված լավ հարաբերություններ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասաց իրանագետը:

Խոսելով իրանական կողմի արձագանքների մասին՝ նա ընդգծեց, որ այնտեղ ևս դրական վերաբերմունք և սպասումներ կան Հասան Ռոհանիի երևանյան այցի առնչությամբ. «Իհարկե, կան նաև փորձագետներ, որ այցի համատեքստում շեշտում են, որ կարևոր է ոչ միայն Իրան-ԵԱՏՄ օրակարգի խնդիրների քննարկումը, այլև ցանկալի կլիներ, որ հարուստ լիներ օրակարգը Իրան-Հայաստան հարաբերությունների առումով: Ռոհանին Երևանում մի քանի կետով նշեց այն սպասելիքները, որոնց շուրջ պատկերացնում են համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: Դրանք վերաբերում էին հիմնականում էներգետիկ ոլորտին: Բայց շեշտվում էր նաև ճանապարհային ենթակառուցվածքների կարևորության հարցը: Ռոհանիի խոսքում կար կարևոր շեշտադրում, որ ավելի բարվոք վիճակի հասցվի Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների վիճակը: Նույնիսկ խոսք է գնում, որ Իրանը պատրաստ է որոշակի ակտիվություն ցուցաբերել այդ ուղղությամբ»,- նշեց փորձագետը:

Նա հիշեցրեց Ռոհանիի խոսքի այն հատվածը, որտեղ շեշըվում էր ՀՀ տարածքով Պարսից ծոցը Սև ծովին կապելու հնարավորության մասին. «Այս հարցում կարելի է նկատել որոշակի անհանգստություն ադրբեջանական կողմում, և իրանցի փորձագետների խոսքում էլ նկատվում էր դա: Նրանք փորձում էին ցույց տալ, որ Իրանը համագործակցում է ոչ միայն Հայաստանի հետ, այլև ունի տնտեսկան տարբեր ծրագրեր Ադրբեջանի հետ և դրանք չեն հակասում մեկը մյուսին»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ