«1915-ին թուրքական կառավարությունը սկսեց և դաժանորեն ավարտին հասցրեց տեղահանությամբ ուղեկցվող լայնամասշտաբ կոտորածն` ընդդեմ հայերի… Ամբողջական թաղամասեր են ջնջվել… Կասկած չկա, որ այս հանցագործությունը նախագծվել և իրականացվել է քաղաքական պատճառներով»

Ուինսթոն Չերչիլ

Ինձ թվում է բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանը չի պատրաստվում ինչ-որ լուրջ, երկարատև խաղաղության. Կարեն Վրթանեսյան

inc-tvoum-e-razmakan-olortoum-bolorn-el-haskanoum-en--or-adrbejane-ci-patrastvoum-inc-or-lourj--erkarate-xaxaxoutyan-gnal-karen-vrtanesyan

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում՝ նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ, օրերս խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս զինվորականներից պահանջել է ուշադրության կենտրոնում պահել երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ բանակին վերաբերող ինժեներական և այլ բնույթի առաջարկությունները ու պահանջները, որոնք կապված են «օկուպացված» տարածքների ազատագրման հետ: Նա նաև հանձնարարել է բարձրացնել բանակի մարտական պատրաստավածության որակը և հակառակորդների սադրնանքերին պատշաճ հակահարված տալ:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ նման հայտարարությունները ադրբեջանական ռազմական ղեկավարության մշտական ասելիքն են. «Սակայն այժմ հարցն այն է, որ վերջի 6 ամիսներին՝ «թշմանու սադրանքներին պատարաստվելու և հակահարված տալու» հռետորաբանություն չկա: Վերջին անգամ հուլիսին էր, կարծեմ, այդպիսի միտք հնչել և հիմա դա ադրբեջանցիները նորից մտցնում են շրջանառության մեջ: Ի՞նչ է նշանակում սա, միանշանակ է, որ վերադառնում են հին հռետորաբանությանը»:

Հարցադրմանը, որ ամեն դեպքում ճիշտ չէ՞ ուշադրություն դարձնել նման հայտարարություններին և նախապատրաստվել, որպեսզի չհայտնվենք այն նույն իրավիճակում, ինչը տեղի ունեցավ Ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ ամիսներ առաջ զինվորական ղեկավարությունը տեղեկացված է եղել ադրբեջանական կողմի շարժի մասին, նաև այն, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման, մինչդեռ անտարբերությամբ անտեղվել է. Կարեն Վրթանեսյանը նկատեց՝ համաձայն չէ հիշյալ տեսակետի հետ, թե մեր ռազմական ղեկավարությունը 2016-ին ուշադրություն չի դարձրել հնարավոր վտանգներին.

«Բանակում շատ լավ հասկանում էին, որ հնարավոր է հակառակորդը գնա լայնածավալ գործողությունների: 2010 թվականից սկսած անընդհատ ինչ-որ գործողություններ էին անում, ամեն անգամ ավելի ագրեսիվանում էին, մինչև ավելի ծանր հակահարված էին ստանում, հետո որոշ ժամանակով լռում էին և նորից սկսում էսկալացիան: Սա սկսում էին կրակոցներից, ապա անցնում հրետանային «դուելների», ընդհուպ օրինակ՝ 2015 թվականի աշնանը Տավուշում հրետակոծվեցին բնակավայրեր, խաղաղ բնակիչներ զոհվեցին:

Այսինքն, ադրբեջանական կողմն անընդհատ փորձում էր էսկալացիան նոր մակարդակի հասնել և դա ակնհայտ փաստ է: Բոլորն էլ տեսնում էին, բացի խաղաղասիրական, դրսից ֆինանասավորվող ՀԿ-ների: Այսինքն, այդ հարցը չկա, թե պետությունը չի լսել: Ապրիլյան պատերազմից առաջ խնդիրը եղել է այն, որ ապրիլի մեկի լույս 2-ի գիշերվա գործողություններն առաջին պահին, երբ կուտակումներ են սկսվել, տեղում դժվարացել են ճիշտ գնահատական տալ այդ գործողությունների ծավալներին, թվացել է, թե ինչ-որ հերթական մեծ դիվերսիա է, բայց հետո հասկացել են, թե ինչ է կատարվում»:

Ինչ վերաբերում է այժմյան ղեկավարության տրամադրություններին, մեր զրուցակիցը հավելեց. «Հիմա ինձ թվում է, որ ռազմական ոլորտում բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանը չի պատրաստվում ինչ-որ լուրջ երկարատև խաղաղության, գոնե այս պահին, իսկ թե կոնկերտ ի՞նչ են հասկանում քաղաքական ղեկավարությունում՝ ես չեմ կարող ասել»:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին և հունվարին մեր ունեցած վերջին զոհին, որի մահվան փաստը չի հրապարակվել՝ պատճառաբանությամբ, թե հանրայնացումը կխանգարեր նախաքննական գործողություններին, Կարեն Վրթանեսյանն ասաց. «Ինձ համար դժվար է բացատրել, թե ի՞նչ նախաքննական նկատառումներով ամսից ավելի է այդ մասին չի հայտարարվել.այլ բան այս մասին ասել չեմ կարող»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ