Ի՞նչն է նպաստել Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով Հայաստան լոլիկի ներկրմանը. պարզաբանում է ՊԵԿ նախագահը

am
incn-e-npastel-tourqiayic-maqsaneng-janaparhov-hayastan-loliki-nerkrmane-parzabanoum-e-pek-naxagahe

Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով լոլիկի ներկրմանը նպաստել է Հայաստանում 2018թ. ամռանն իրականացրած այն նորամուծությունը, որով ֆիզիկական անձանց ուղեկցող բեռում թույլատրելի քանակությունը մինչեւ 50 կգ է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Վերջինիս խոսքվ խոշոր չափի թուրքական լոլիկի ներմուծման մասին ՊԵԿ-ը տեղեկատվություն չունի, քանի որ ներմուծումը եղել է մաքսանենգ ճանապարհով:

«Շատ դեպքերում տասը կամ քսան տոննա կշռող բեռնատարները Վրաստանի ու Հայաստանի միջև չեզոք գոտում դատարկել են իրենց բեռը, մարդիկ բեռը Հայաստան են ներկրել հիսուն կիլոգրամներով: Շատ դեպքերում մենք չենք կարողացել որևէ հսկողական գործառույթ իրականացնել»,- ասել է Անանյանը:

Վերջինիս խոսքով, երբ կառավարությունը որոշում էր բարձրացենլ ուղեբեռի թույլատրելի քանակությունը, նպատակ ուներ աջակցել բնակչությանը՝ կենցաղային նպատակների համար ավելի մեծ քանակությամբ ուղեկցող բեռ ներկրելու հարցում:

Սակայն ընթացիկ տարվա հունվարի 1-ից ԵԱՏՄ շուկայում փոփոխված կանոնների համաձայն՝ ուղեբեռի առավելագույն չափը սահմանվել է 25 կգ: Կառավարությունը քննարկել է այդ խնդիրը, և որոշում կայացնելուց հետո կոշտ պայքար է մղելու ստեղծված վիճակի դեմ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ