Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Ի՞նչն է ստիպել Թրամփին վերջին պահին հրաժարվել Իրանին հարված հասցնելուց

am
incn-e-stipel-trampin-verjin-pahin-hrajarvel-iranin-harvac-hascnelouc

Բոլորը փորձում են հասկանալ, թե ի՞նչն է ստիպել ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփին վերջին պահին հրաժարվել Իրանին հարված հասցնելուց։ Այս մասին նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նկատելով. «Եթե ամենաբարձր մակարդակով արված տեղեկատվական արտահոսքը ճիշտ է կամ մոտ է ճշմարտությանը, այլ ոչ թե քարոզչական հնարք, ապա, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, կարծում եմ՝ հիմնական գործոններից մեկը պետք է փնտրել Բահրեյնում»։

Ըստ իրանագետի՝ բանն այն է, որ Սասանյան և Սեֆյան Իրանի մաս կազմած և մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը իրանցիների կողմից իրանական տարածք դիտարկվող այս պետության բնակչության մեծամասնությունը կազմում են Իրանի հանդեպ ակնհայտ համակրանք տածող շիաները, որոնց վերջին ապստամբությունը տեղի սուննի արքան 2011թ․ կարողացավ բռնի ուժով ճնշել միայն սաուդական զորքերի օգնությամբ, մինչդեռ հենց այստեղ է տեղակայված նաև ԱՄՆ 5-րդ նավատորմի հրամանատարությունը և մոտ 1500 անձից բաղկացած ամերիկյան զորախումբ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ