Ինչու դեռեւս չի գործարկվում Մեղրու ազատ տնտեսական գոտին. «Հայաստանի Հանրապետություն»

am
incou-dereus-ci-gorcarkvoum-mexrou-azat-tntesakan-gotin-hayastani-hanrapetoutyoun

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը ավելի քան  2 տարի առաջ է հավանություն տվել Սյունիքի մարզի Մեղրի համայնքում  ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին ծրագրին՝ բարձր գնահատական տալով նրա գործարկման էֆեկտիվությանը: Ակնկալվում է, որ իր աշխարհագրական դիրքով այն բարենպաստ վայրում է եւ  կարող է ներդրումներ ներգրավել, խթանել արտահանումը,  ԵԱՏՄ, ԵՄ, ԻԻՀ եւ Մերձավոր Արևելքի շուկաներում հայկական արտադրանքի ճանաչումն ու տարածումը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծումը: 

Ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված ազատ տնտեսական գոտու գործարկման անորոշ ժամկետով հետաձգումը: «Ի սկզբանե որոշված էր, որ այն երկու փուլով պետք է  կառուցվի, առաջինը ենթադրում էր ներառել որոշակի վարչական ենթակառուցվածքներ, երկրորդ փուլը՝ արտադրական եւ լոգիստիկ ենթակառուցվածքներ: Վերջին փուլի համար անհրաժեշտ են որոշակի տարածքներ, որոնք ժամանակին, շրջանառվող լուրերի համաձայն, աճուրդով վաճառվել են, եւ այժմ այդ աճուրդների օրինականությունն է վիճարկվում», - թերթի  հետ զրույցում  նշել է Սյունիքի  մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության  բաժնի պետ  Էդգար  Մարտիրոսյանը՝  կանխատեսումներ չանելով, թե տվյալ  աճուրդների օրինականության հստակեցման գործընթացը երբ կավարտվի: Նրա տեղեկացմամբ, առայժմ մեկ կազմակերպություն է  ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու իրավունք ստացել:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Նմանատիպ նորություններ