Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բռնված չէ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է հարցին

am
incou-serj-sargsyane-brnvac-ce-nikol-pasinyane-patasxanoum-e-harcin

«Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվում, նա հանցագործ չէ՞»,- նման հարց էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը: Վարչապետն ուղիղ եթերով պատասխանելով այդ հարցին՝ ասաց.

« Ընդհանրապես սխալ է ասել՝ ինչու Սերժ Սարգսյանը բռնված չէ, տասնյակ գործեր են քննվում, դուք տեղյակ եք, որ կալանքի տակ է Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյաը, հետախուզման մեջ է բնապահպանության նախկին նախարարը, ԴԱՀԿ նախկին պետը, ես նկատի ունեմ, որ որևէ մեկը խնդիր չի դրել էս ինչ անուն-ազգանունով մարդը.. հեղափոխության գլխավոր իմաստն այն է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ.. հիշում եք՝ երբ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ էր, ես սոցցանցերում տեսա, թե ինչ է կատարվում, ասում էին՝ ազգային հերոսին բանտ եք նստացնում, հակազգային կառավարություն է, հետո ի՞նչ տեղի ունեցավ. մենք բացահայտեցինք ճշմարտւթյունը եւ շեշտադրումները հօդս էին ցնդել»:

Վարչապետը նշեց, որ նշված գործերը պետք է շատ ամուր լինեն.

«Նկատի չունեմ կոնկրետ մարդու պարագայում. այս հարցում կա ուրիշ կոնտեքստ, անկախ նրանից մեղադրվում է թե չէ, այստեղ կա այլ մտավախություն, ես կարդում եմ տողատակում հետեւյալը՝ կարող ա թաքուն պայմանավորվածություն ունեք Սերժ Սարգսյանի հետ. սիրելի հայրենակիցներ, ասում եմ, որ ես չեմ կարող որեւէ խաղիկների մեջ լինել: Այն պահին, երբ բավարար հիմքեր լինեն, քաղաքական խոչընդոտ չի լինի. եթե ես կուլիսային պայմանավորվածություն ունենամ, նշանակում է, որ իմ ապրած կյանքն իմաստ չունի, ես էդպիսի գործարքների չեմ գնա»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ