Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ինչո՞վ է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը

incov-e-paymanavorvac-sahmanin-iravijaki-sracoume

Մի քանի օր է՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը բավականին լարված է: Հայկական կողմը հակառակորդի կրակոցից ունի մեկ զոհ և մեկ վիրավոր զինծառայող: Թե ինչո՞վ է  պայմանավորված սահմանին իրավիճակի սրացումը, ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը հարց ուղղեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանին:

«Մի քիչ բարդ է այս շրջանում ադրբեջանական կողմի ակտիվացումը կոնկրետ դեպքերի կամ փաստերի հետ կապելը, և իրականում, եթե դիտարկենք վերջին ամիսների իրավիճակը, սահմանային լարվածությունը բավական ցածր է եղել: Բայց քանի որ հիմնական հակասությունները պահպանվում են և որևէ փոփոխություն, ըստ էության, չի գրանցվել հակամարտության կարգավորման գործընթացում, ապա պետք է այս դեպքում էլ գիտակցենք, որ ադրբեջանական կողմը՝ հավատարիմ չմնալով պայմանավորվածություններին, երբեմն, ցավոք, խախտումների գնալու է, որոնք կարող են ուղեկցվել զոհերով: Իրենց կողմից էլ են շատ հաճախ լինում կորուստներ, սակայն, քանի որ Ադրբեջանն ունի կորուստները թաքցնելու լայն մարտավարություն, երբեմն շատ ուշ է պարզվում, որ իրենց կողմից էլ են եղել զոհեր»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա ընդգծեց, որ խնդիրն այստեղ շատ ավելի գլոբալ է, քանի որ հրադադարի խախտումների քննության մեխանիզմների խարցը, որը դեռևս 2011 թվականից քննարկվում է, լուծում չի ստացել: «Ադրբեջանական կողմը միշտ բաց հայտարարել է, որ իրենք համաձայն չեն այդ մեխանիզմենրի ներդրմանը, և այս պահին չկա որևէ չեզոք և օբյեկտիվ մեխանիզմ, որը ցույց կտա, թե կողմերից որ մեկն է հրադադարը խախտել առաջինը: Միգուցե, եթե լիներ այդ մեխանիզմը, բոլորի համար պարզորոշ կդառնար, որ ադրբեջանական կողմն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և հայյկական կողմը պատասխանել է, ու դա վերաճել է ավելի մեծ լարման: Հետևաբար, մինչև ադրբեջանական կողմը չհամաձայնի դրա ներդրմանը, նման խախտումները կարող են ավելի հաճախակի լինել և բարդ կլինի ցույց  տալ, որ հենց ադրբեջանական կողմն է  խախտել հրադադարը: Բայց տրամաբանությունը հուշում է, որ եթե իրենք չեն համաձայնում մեխանիզմների ներդրմանը, ուրեմն իրենց քաղաքականության տեսանկյունից է ձեռնտու հրադադարի խախտումը»,- ասաց Հովհաննիսյանը:

Փորձագետը կրկին նկատեց, որ անցած մոտ մեկ տարվա ընթացքում լարվածությունը մեծ չի եղել, և, ընդհանուր առմամբ, ուղիղ կապը որոշակիորեն արդարացրել է իրեն, բայց դա համակարգային լուծում չէ. «Այսինքն, ըստ էության, մինչև այդ հարցն ավելի լրջորեն չքննարկվի և հրադադարի խախատումների հայտնաբերման մեխանիզմները չներդրվեն, մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արդբեջանին չստիպեն զիջումների գնալ այդ հարցում, մնացած պայմանավորվածությունների իրականացումը հարցականի տակ կդրվի, որովհետև Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում կխախտի դրանք, և բարդ կլինի ցույց տալ, որ հենց իրենք են խախտել պայմանավորվածությունները:  Իրավիճակն այսպիսին է՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և մնացած բոլոր պայմանավորվածությունները չեն իրականացվում և չեն էլ կարող իրականացվել, քանի որ դրանք մշտապես խախտում է  ադրբեջանակն կողմը , իսկ միայն Հայաստանի և Արցախի դիրքորոշումն ու կողմ լինելն այդ ամենին բավարար չէ»:

Ինչ վերաբերում է վերջին սրացումների և Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների կապին՝ մեր զրուցակցը փաստեց, որ այս պահին այդ կապը զգալի չէ, քանի որ իրենց ներքաղաքական կյանքում հարաբերական հանգստություն է, և նույնիսկ ընդդիմադիր ուժերի կողմից ակտիվություն չի նկատվում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ