Ինչո՞վ է պայմանավորված Սևանի կանաչ գույնը

am
incov-e-paymanavorvac-seani-kanac-gouyne

Այս տարի Սևանից ջրառն ավելի ցածր է, քան նախորդ տարի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրւյցում ասաց շրջակա միջավայրի պահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ըստ նախարարի՝ այս տարի Սևանա լճից կատարված ջրառը մոտ 15-20մլն խմ-ի չափով արդեն նվազ է, ջրամբարներում էլ ջուր կա, ավել քանակությամբ ջրառ չի եղել:

Խոսելով Սևանի կանաչ գույնի մասին՝ Գրիգորյանը մի քանի կուտակային գործոններ առանձնացրեց, որոնց թվում են՝ կեղտաջրերի հոսքը, ափամերձ հատվածների աղտոտությունը, կենցաղային աղբը, որը էականորեն ավելացել է, բացի սրանցից նաև հունիսն գրանցված բավական բարձր ջերամաստիճանը, քիչ տեղումները, շատ քամիները, որոնց պատճառով գոլորշիացում է եղել:

Նախարարը նշեց, որ այս պահին Սևանի հետ կապված ամենակարևոր հարցը ախտորոշումն է: «Մի քանի մասով արդեն գործողություններ արվել են՝ հստակ հաշվարկվել են, թե ափամերձ հատվածների որքան մասը պետք է մաքրվի»,- ասաց Գրիգորյանը:

«Ինչքան հնարավոր է նվազեցվել է ջրառը: Հենց այս պահին Արարատյան դաշտի պոմպակայանները մեծ հզորությամբ աշխատում են, որ սովորաբար օգոստոսին էին սկսում աշխատել»,- նշեց նախարարը:

Գրիգորյանը նշեց նաև, որ Սևանա լճի կանաչ գույնը պայմանավորված է կապտականաչ ջրմուռների առկայությամբ, որոնք տարբեր սնուցող նյութերից՝ օրգանական ֆոսֆոր, ազատ, որն ունի տարբեր աղբյուրներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ