Ինչո՞վ է պայմանավորված Սևանի կապտականաչավուն գույնը

am
incov-e-paymanavorvac-seani-kaptakanacavoun-gouyne

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց այն խնդիրները, որոնցով պայմանավորած է Սևանա լճի կապտականաչավուն գույնը:

«Խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս: Դրանցից առաջինը հետևյալն է՝  Գեղարքունիքի մարզում կեղտաջրերի և կյուղաջրերի ամբողջ ծավալը, նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից  աղտոտող նյութերը հոսում են Սևանա լիճ: Հաջորդ պատճառը ջրածածկ եղած անտառ-տնկարկներն են, որոնցից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում: Սակայն հիմնական պատճառն այն է, որ Սևանում կար սառը շերտ, որը վնասվել է լճի ջրի մակարդակի իջեցման հետևանքով, իսկ ջրի մակարդակի բարձրացումը պետք է բերի սառը շերտի պահպանությանը, որը հնրավբորություն կտա, որպեսզի այդ օրգանական նյութերի աճը պակասի: Դրա հետևանքով Սևանա լճի ջուր կմնա բարձր որակի»,- ասաց Գրիգորյանը:

Վերջինս հավելեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունն անընդհատ ընթացիկ մոնիթորինգ է իրականացնում, լճի տարածքում առկա են դիտակետեր, ինչպես նաև ստեծվում են նախադրյալներ, որպեսզի նախարարությունը համագործակցի 2 միջազգային կազմակերպության հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, որպեսզի Սևանին տրվի կենսոլորտյին պահպանավայրի կարգավիճակ, դիմել են Գերմանիայի կառավարությանը՝ լայնամասշտապ հետազոտություններ իրականացնելու համար:

Նախարարը հավելեց, որ կապտականչ ջրիմուռների աճ առկա է նաև Բայկալ լճում, Սև ծովում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ