Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Ինչպե՞ս 6 օրում հրաժեշտ տալ ավելորդ կիլոգրամներին. սննդակարգ

am
incpes-6-oroum-hrajest-tal-avelord-kilogramnerin--snndakarg

Ավելորդ քաշից ազատվելու գործընթացը կարող է բավական երկարատև ու հոգնեցնող լինել, սակայն ձմռան ամիսներից հետո բոլորն էլ ցանկանում են գարնանն ու ամռանն ընդառաջ կարգի բերել կազմվածքը:Գոյություն ունեն բազմաթիվ սննդակարգեր ու վարժությունների համալիրներ՝ նախատեսված ավելորդ ճարպաշերտերի այրման ու քաշի նվազեցման համար, սակայն հաճախ դրանք կողմնակի բարդություններ են առաջացնում և նպաստում են տարատեսակ քրոնիկ հիվանդությունների սրմանը:

Բացի այդ, դիետաները ենթադրում են խիստ սահմանափակումներ, ինչի հետևանքով մարդու օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ սննդարար տարրերն ու վիտամինները: Սա կարող է շատ վտանգավոր լինել, ուստի նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են մինչ քայլեր ձեռնարկելը խորհրդակցել սննդաբանի հետը:

Այնուամենայնիվ կա մի հիանալի սննդակարգ, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից շատ կարճ ժամանակահատվածում և միևնույն ժամանակ օրգանիզմին որևէ վնաս չի հասցնի: Այս մասին նշվում է fithacker.ru-ի հոդվածում: Այս սննդակարգում մասնագետները ներառել են այնպիսի մթերք, որը կհարստացնի օրգանիզմը սննդարար տարրերով և միաժամանակ կօգնի խուսափել քաղցից, ուստի դիետային հետևելը բավական հեշտ կլինի:

Այս սննդակարգին հարկավոր է հետևել վեց օր: Այդ օրերին հարկավոր է սնվել նույն կերպ, սակայն օրվա ընթացքում օգտագործվող մթերքի բազմազանությունը թույլ չի տա ձանձրանալ ու խախտումներ անել:

Սննդակարգը.

  • 8:00-ին՝ մի բաժակ սուրճ կամ թեյ (առանց շաքարավազի),
  • 10:00-ին՝ 200 գրամ անյուղ կաթնաշոռ,
  • 12:00-ին՝ 200 գրամ խաշած միս,
  • 14:00-ին՝ 1 հատ խաշած հավկիթ,
  • 16:00-ին՝ 1 բաժակ տոմատի հյութ,
  • 18:00-ին՝ 1 հատ խնձոր,
  • 20:00-ին՝ 1 բաժակ կեֆիր:

Այս սննդակարգին հետևելիս հարկավոր է անպայման հնարավորինս շատ ջուր խմել: Սուրճն ու թեյը նույնպես թույլատրված են, սակայն առանց շաքարավազի: Անհրաժեշտության դեպքում սննդին կարելի է աղ ավելացնել, սակայն քիչ քանակությամբ:

Յուրաքանչյուր երկու ժամը մեկ սնվելու շնորհիվ քաղցի զգացումը չի տանջում: Բացառություն կարող է լինել դիետայի առաջին օրը, սակայն հետո օրգանիզմը կսովորի նոր սննդակարգին:

Եթե այս սննդակարգն ինչ-ինչ պատճառներով հակացուցված է կամ տհաճ է որոշ բաղադրիչների առկայության պատճառով, ապա կարելի է ընտրել այլընտրանքային տարբերակ և հետևել ստորև ներկայացված սննդակարգին:

  • 8:00-ին՝ սուրճ կամ թեյ (առանց շաքարավազի),
  • 10:00-ին՝ 1 հատ խաշած հավկիթ,
  • 12:00-ին՝ մի փոքր հալած պանրիկ ու թեյ,
  • 14:00-ին՝ խաշած հավի կրծքամիս, տավարի միս կամ ձուկ,
  • 16:00-ին՝ խնձոր,
  • 18:00-ին՝ 1 հատ խաշած հավկիթ,
  • 20:00-ին՝ մի բաժակ կեֆիր կամ տոմատի հյութ:

Այս դիետան կօգնի շատ արագ ազատվել զգալի ավելորդ քաշից, սակայն հարկ է հիշել, որ նախկին անառողջ սննդակարգին ու սխալ կենսակերպին վերադառնալու դեպքում կորցրած կիլոգրամները շատ արագ կվերադառնան: Նման խնդրից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին փոխել սննդակարգն ու օգտագործել առողջարար մթերք, ինչպես նաև լինել ֆիզիկապես ակտիվ և հնարավորինս շատ քայլել, զբոսնել ու մարզվել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ