Ինչպե՞ս է նշվել Վարդավառը Վանաձորում (լուսանկարներ)

am
incpes-e-nsvel-vardavare-vanacoroum-lousankarner

Վանաձորի Հայքի հրապարակում վաղ առավոտից տոնական իրարանցում էր։ Վարդավառի տոնին նվիրված տոնական միջոցառումը մեկնարկեց բարձր տրամադրությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ֆեսբուքյան էջից, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ նույնպես Հայքի հրապարակում էր և վանաձորցիների հետ նշում էր ուրախ տոնը:

Ուրախ երգ-երաժշտությունն ապահովեց բարձր տրամադրություն, իսկ ջրցան մեքենաների անակնկալ այցը խանդավառության նոր լիցքեր հաղորդեց։

«Շնորհավոր Վարդավառ, սիրելի վանաձորցիներ»,- նշել է Ասլանյանը:

 

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ