Ինչպե՞ս ՀՀ հաշվեքննիչ պալատի յուրային ղեկավար ունենալ․ «Ժողովուրդ»

am
incpes-hh-hasveqnnic-palati-yourayin-xekavar-ounenal-joxovourd

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպե՞ս ՀՀ հաշվեքննիչ պալատի յուրային ղեկավար ունենալ: Հարցը վաղուց է իշխանական թիմի քննարկման սեղանին: Եւ այն վճռելու համար, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ վաղ առավոտյան «Իմ քայլ»-ի պատգամավորները նախ հավաքվել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում, ապա ժամեր անց` ՔՊ կենտրոնական գրասենյակում: 2015-ին Վերահսկիչից Հաշվեքննիչ պալատ անցումով, ըստ էության, որեւէ իրավական ակտով չսահմանվեց, որ Վերահսկիչի նախագահը դառնում է Հաշվեքննիչ պալատի նախագահ:

Այս առիթով, պարզվում է, Յոլյանը նամակ է ուղարկել ԱԺ նախագահին, բայց դեռ որեւէ քայլ չի ձեռնարկվել: «Իմ քայլում» հակված են ոչ թե նորից Յոլյանին ընտրել ՀՊ նախագահ, այլ միանգամից փոխել յուրայինով, սակայն հարմար թեկնածու չունեն: Բացի այդ, ՀՊ խորհրդի անդամներից Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը եւս լրանում է, եւ թերեւս օրենքի բացից օգտվելով էլ` փորձում են խորհրդարանում Պալատի նոր նախագահի ընտրություն կազմակերպել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ