Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ինչպես ճիշտ սնվել աշխատավայրում

am ru
incpes-jist-snvel-asxatavayroum

Ռուսաստանի Սննդի և կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական ​​կենտրոնի փորձագետները նշել են, թե ինչպես պետք է սնվել աշխատվայրում: Այս մասին գրում է RT-ն:

Մասնագետների կարծիքով, օրվա ընթացքում պետք է հինգից վեց անգամ ուտել, իսկ սննդի ընդունման միջև ընդմիջումները չպետք է գերազանցեն երեք ժամը: Ավելի երկար ընդմիջումների պարագայում ստամոքսի պատերը կրճատվում են և «քաղցած ցավեր» են առաջանում, բացի այդ աղաթթու է արձակվում, ինչը գրգռում է լորձաթաղանթը:

Կենտրոնի փորձագետները խորհուրդ են տվել բաց չթողնել ճաշի ընդմիջումները: Վերջիններս նաև նշում են, որ աղի սննդի օգտագործումը կարող է հանգեցնել ոտքերի այտուցվածության, իսկ շատ յուղոտ կերակուրը` ավելորդ քաշի կուտակման:

Մասնագետներն իդեալական ընդմիջում են համարում մրգերի, բանջարեղենի, ընկուզեղենի և սև շոկոլադի ընդունումը, սակայն փոքր քանակությամբ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ