Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում,
Ղազարոս Աղայան

Ինչպե՞ս կանցնի թանգարանների միջազգային օրը Թումանյանի տուն-թանգարանում

incpes-kancni-tangaranneri-mijazgayin-ore-toumanyani-toun-tangaranoum

Այսօր Հայաստանում նշվում է թանգարանների միջազգային օրը, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերում գործող թանգարանները:

«Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում տոնին պատրաստվել է նաև Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, որտեղ այսօր տարբեր ծրագրեր կլինեն այցելուների համար:

Տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց, որ լինելու է հիմնական ցուցադրություն՝ առավոտից մինչև կեսգիշեր, նաև լինելու են կրթական ծրագրեր. «Հետաքրքիր բան ունենք այս տարի, մեզ այցելած երեխաներին սովորացնելու ենք ճախարակով թել մանել, իսկ ովքեր էլ գիտեն ուղղակի կմանեն ու հաճույք կստանան»,- նշեց մեր զրուցակիցը:

Ծրագրերն այսքանով, չեն վերջանում. Ինչպես նշեց Ռոզա Ղազումյանը՝ լինելու են նաև հատուկ նյութերի ցուցադրություն՝ նվիրված Հովհաննես Թույմանյանի 50, 100 և 150-ամյակներին. «Թումանյանից հոդվածներ, նամակներ ունենք, թե ինչպես է նշվել նրա 50-ամյակը, այդ տարադարձի մասին նաև Վարդգես Ահարոնյանի գիրքն ունենք, որտեղ գրված է, թե նա ինչպես է նշել իր ծննդյան 50-ամյակը: 150-ամյակի հետ կապված նվեր գեղանկարներ ու քանդակներ ունենք, որոնք այս տարի են նվիրել թանգարանին: Նաև բեմադրվելու է Թումանյանի «Ծաղիկների երգը» և «Սուտլիկ որսկանը» ստեղծագործությունները»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ