Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Ինչպե՞ս կարելի է ապրիլյան պատերազմից երկու տարի անց խոսել ադրբեջանասիրության մասին. Դանիել երաժիշտ

incpes-kareli-e-aprilyan-paterazmic-2-tari-anc-xosel-adrbejanasiroutyan-masin-daniel-erajist

Սա հակահայկական քարոզչություն է, և դժվար, թե այդ քարոզիչներն ազգությամբ հայ լինեն, որովհետև հայի ազգային կանչը թույլ չի տա իրեն Ապրիլյան պատերազմից ընդհամենը 2 տարի անց՝ լեզուն պտտել և ադրբեջանասիրության մասին խոսել: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց ջութակահար, դիրիժոր Դանիել երաժիշտը:

Մտավորանի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս են որոշ մարդիկ նման կերպ խոսում "պատմական զարգացումների" այս շրջանում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ ամեն ինչ անելու են՝ Հայաստանը մեկուսացնելու, ծնկի բերելու համար:

«Դա վկայում է միայն այն մասին, որ նրանք հայ չեն: Այս գաղափարի շրջանառումը նման է «Օվերտոնի պատուհան»-ին, երբ անընդհատ շրջանառում են ինչ-որ միտք՝ մարդկանց ականջներին սովորական դարձնելու նպատակով: Սա շատ վտանգավոր միտում է, եթե հաշվի առնենք 2 տարի առաջ տեղի ունեցած պատերազմը, Թալիշում կտրված ականջներով ծերունիների փաստը, Հունգարիայում անմեղ քնած տղային կացնաջարդ անող Սաֆարովի հանգամանքը:

Ինչքա՞ն շուտ են մարդիկ մոռանում այդ դեպքերը... ցավալի է: Նման մարդիկ կամ իրենց հետևում կանգնածները վարձկաններ են, հայատյաց գործունեություն ծավալած «դեսանտներ»: Նման մարդիկ կա՛մ հայ չեն, կա՛մ մեծ գումարներ են ստացել, ու մոռացել են հայ լինելու, հայ տեսակի մասին»,- նշեց նա:

Դանիել երաժիշտը հույս հայտնեց, որ այս տեսակետը հետագայում զարգանալու հնարավորություն չի ունենա:

«Հույս ունեմ, որ մեռր երկրում հնարավոր բարեփոխումներից հետո այդ "վիրուսները" տեղ չեն ունենա մեզանում, ու անկարող կլինեն զարգանալու: Նման հայտարարություններին զուգահեռ պետք է մաքրենք մեր միջավայրը, կատարելագործենք, բարեփոխենք, որպեսզի զորացնենք ազգային իմունիտետը, ինքնապահպանման բնազդը, որպեսզի նման ոտնձգությունները չկարողանան խաթարել մեր առաջընթացը»,-եզրափակեց մտավորականը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով ադրբեջանցիների հետ ընկերանալու, իրար տուն գնալու, միասին հաց ուտելու տեսակետին, որ վերջին օրերին շրջանառվում է "ֆեյսբուք" սոցիալական ցանցի տիրույթում, սթափության կոչ էր արել՝ նշելով, որ բարեկամությունը լավ բան է, այն ոչ մի սահման չի ճանաչում՝ ոչ ազգություն, ոչ կրոն, ոչ տարիք, սակայն պետք է հասկանալ, թե ի՞նչ է թաքնված այդ հարաբերությունների հետևում։

«Հանրային կարծրատիպերը կոտրելու համար ընկերություն անելը սխալ է: Երբ այդ ամենն արվում է PR-ի համար, հակառակ ազգային ավանդույթներին՝ նշանակում է ինչ-որ նպատակներ է հետապնդում։ Հարկավոր է հասկանալ նաև, արդյո՞ք, մյուս կողմն էլ է այդպես մտածում և, արդյոք, չի՞ փորձում օգտագործել այդ ընկերությունը ինչ-որ նպատակներ իրագործելու համար»,- նշել էր Բաբայանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ