Սիլվա Կապուտիկյան - Դու հեռացար

Բայց ես գիտե'մ, ես գիտե'մ,
Ո'ւր էլ գնաս, ես քեզ հե՜տ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքա՜ն շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...

Կարդալ Ամբողջը

Ինչպես պատրաստել աղցան «Միմոզա»

am
incpes-patrastel-axcan-mimoza

Բաղադրիչներ

ձկան պահածո - 200գր.

ձու - 2 հատ

կարտոֆիլ - 3 հատ

գազար - 3 հատ

սոխ - 1 հատ

աղ` ըստ ճաշակի

մայոնեզ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լվալ կարտոֆիլը, եփել: Ձուն եփել, մաքրել, առանձնացնել սպիտակուցները դեղնուցներից, մանր կտրատել: Կարտոֆիլը մաքրել, անցկացնել մանր քերիչով: Գազարը նույնպես մաքրել անցկացնել մանր քերիչով:

Կարտոֆիլի կեսը լցնել որպես աղցանի առաջին շերտ, վրան քսել մայոնեզ: Ձկան պահածոն տրորել և երկրորդ շերտը շարել աղցանի, կրկին քսել մայոնեզ:

Մաքրել սոխը կտրատել խորանարդաձև, վրան լցնել եռացրած ջուր, մի քանի րոպե անց ջուրը թափել: Աղցանի հաջորդ շերտը լցնել սոխը, վրաn լցնել պահածոյի յուղը և քսել մայոնեզ: Այնուհետ ևս մեկ շերտով լցնել կարտոֆիլի կեսը, քսել մայոնեզ և գազարի շերտը:

Ավելացնել սպիտակուցների շերտը, կրկին մայոնեզ և դեղնուցների շերտը: Աղցանը դնել սառնարան մոտ 3 ժամ:

Բարի ախորժակ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ