Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Ինչպես պատրաստել բրնձով և սնկով տոլմա

am en ru es
incpes-patrastel-brncov-e-snkov-tolma

Բաղադրիչներ

բրինձ 300 գրամ

շամպինիոն 400 գրամ

սոխ 2 գլուխ

կաղամբ 1 գլուխ

աղ

օրեգանո

ջուր 2 թեյի բաժակ

ձիթապտուղի ձեթ 50 մլ

կիտրոն 1 հատ

Պատրաստման եղանակը

Սոխն ու սունկը կտրատել և շոգեխաշել բրնձաջրում` ավելացնելով ձիթապտղի յուղ, օրեգանո, աղ, 1 բաժակ ջուր: 15-20 րոպե եփել: Կաղամբի թերթերն առանձնացնել, 10 րոպե եփել աղաջրում, որի մեջ կիտրոնի հյութ է խառնած: Կոշտ մասը հեռացնել, որպեսզի փաթաթելը հեշտ լինի:

Երբ կաղամբն ու միջուկը պատրաստ են, սկսում ենք փաթաթել: Կաղամբի թերթի եզրին դնել 1 ճաշի գդալ միջուկ և փաթաթել: Երկու կողմից վրա բերել թերթի եզրերը, նորից փաթաթել: Դնել կաթսայի հատակին: Տոլմաները այնպես շարել, որ փաթաթած կողմը ներքև լինի, որպեսզի չբացվեն:

Վրան 1-ական բաժակ բրնձի եփուկ և ջուր լցնել: Տոլմաների երեսի շերտի վրա ափսե շուռ տալ: Եփել 40 րոպե մարմանդ կրակով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ