Ինչպե՞ս պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակը. Մոսկվան հայտնել է իր դիրքորոշումը

am es ru
incpes-petq-e-orosvi-xarabaxi-kargavijake-moskvan-haytnel-e-ir-dirqorosoume

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

«Գոհունակությամբ նշում ենք, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի շփման գծում հարաբերական անդորր է տիրում: Միևնույն ժամանակ, մենք մտահոգված ենք, որ տարբեր պատրվակներով կողմերը շարունակում են միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել», - ասաց Մարիա Զախարովան:

Զախարովան նշել է, որ նման հռետորաբանությունը չի բավարարում բանակցային գործընթացին նպաստավոր պայմաններ ստեղծելու և փոխզիջում գտնելու  հնարավորություններին: Ըստ նրա՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Երևանի և Բաքվի միջև բանակցությունների արդյունքում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ