Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Ինչպե՞ս սկսվեց Շուշիի ազատագրումը. պատմում է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը (տեսանյութ)

am
incpes-sksvec-sousii-azatagroume-patmoum-e-general-mayor-astvacatour-petrosyane-tesanyout

Շուշիի աշխարհագրական դիրքը այս քաղաքը դարձնում է անառիկ, սակայն ընդամենը 22 զոհերի գնով հնարավոր եղավ ազատագրել այն, ինչը Ստեփանակերտը և ողջ Ղարաբաղը պաշտպանելու գործառույթ ուներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

«Կոմանդոսի հետ չորս ուղղություններ էինք մշակել` արևելյան, հարավ-արևելյան, հյուսիս-արևելյան, հյուսիսային ուղղություններով գրոհեցինք: Առաջին ուղղությունը գլխավորում էր Սամվել Բաբայանը, մյուս ուղղությունը` Սամվել Կարապետյանը, որտեղ բացի ինքնապաշտպանական մեկ վաշտից, մտնում էին Հայաստանից եկած քսան ջոկատներ: Այս օրը առավոտյան 5:20-ին օպերացիան սկսելուց հետո մինչեւ Շուշիի կենտրոնն ու ամրոցը ազատագրելը, տևեց 4-5 ժամ, երբ մեր դիմաց կանգնած էր 770 զորամասը, որն ուներ 1700 անձնակազմ ու սպառազինված էր երեք հրթիռահրետանային կայանքներով, 12 հրանոթով, 9 ականանետերով»,- ասաց նա: 

Մանրամասն՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ