Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Ինչպե՞ս զարդարել Սուրբ զատիկի սեղանը և ի՞նչ ուտեստեր մատուցել

am
incpes-zardarel-sourb-zatiki-sexane-e-inc-outester-matoucel

Ապրիլի 21-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, որն այլ կերպ կոչվում է Սուրբ Զատիկ։ Այդ օրը հայկական ընտանիքներում տոնական առատ սեղան է գցվում, որի պարտադիր բաղադրիչներն են գունավոր ձվերը և ձուկը, կանաչիները և բրնձով փլավը։

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականն առաջարկում է զատկական սեղանի ձևավորման և պարտադիր ուտեստների մատուցման իր տարբերակը։

Զատիկի սեղանին առաջին տեղում, իհարկե, կարմիր ներկած ձուն է, որն իր խորհուրդն ունի։ Ձուն խորհդանշում է Երկիր մոլորակը, իսկ կարմիրը՝ մադկության համար Հիսուսի թափված արյունը։

Հաջորդը չրերով կամ չամիչով բրնձի փլավն է։ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականն արդեն ներկայացրել էր, թե ինչպես կարելի է հետաքրքիր եղանակով մատուցել բրնձով փլավը։

Զատկական տոնական սեղանի անբաժան մասն է կազմում ձուկը, որի բաղադրատոմսով ևս կիսվել էինք մեր ընթերցողների հետ։

Զատիկը գարնանային տոն է, իսկ գարունը հարուստ է բույսերով եւ բանջարեղենով։ Կանաչու տարբեր տեսակներից պատրաստված կերակուրները՝ համեմված սոխով, ձվով եւ այլ բաղադրամասերով, պետք է պարտադիր տեղ գտնեն ձեր սեղանին։

Էլ ի՞նչ տոնական սեղան՝ առանց քաղցրավենիքի։ Զատկական սեղանի հիմնական քաղցրավենիքը կուլիչն է, որի բաղադրատոմսին ակրող եք ծանոթանալ այստեղ։

Ձեր տոնական սեղանից պետք է անպակաս լինի նա7 կարմիր գինին, որով էլ պետք է շնորհավորել միմյանց։

Զատկական սեղանի գեղեցիկ ձեւավորումներից է Կենաց ծառը՝ զարդարված տարատեսակ հավկիթներով: Այն կարելի է պատրաստել ծառի ճյուղերից:

Մոմերը յուրահատուկ տեսք են հաղորդում ցանկացած սեղանին, այնպես որ՝ կարող եք հավկիթի ձեւով կամ տոնի այլ խորհրդանիշի պատկերով մոմեր դնել սեղանին:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ, թե ինչպես կարելի է զարդարել տունը Սուրբ Զատկի շնչով:

Մաղթում ենք մեր ընթերցողներին ուրախ և տոնական Զատիկ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ