Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ինչպիսի զինվոր է Աշոտ Փաշինյանը. Իսագուլյանը մանրամասներ է պատմել

am
incpisi-zinvor-e-asot-pasinyane-isagoulyane-manramasner-e-patmel

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, հրաշալի ծառայում է, Արցախում է: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Իսագուլյանը հայտարարեց, որ Արցախում հանդիպել է Փաշինյանի փոխհրամանատարին և հետաքրքրվել Աշոտի ծառայությունից: Փոխհրամանատարն իր գոհունակությունն է հայտնել` ասելով, որ հրաշալի ծառայում է և որևէ խնդիր չի ստեղծում:

«Աշոտն այդ օրը մարտական հերթապահության էր, կարտոֆիլ է մաքրում, ամեն ինչ անում է ու բոլոր զինվորներից պարտաճանաչ, իսկ այդ մի քանի օրը, որ եկել էր Հայաստան, նման բաներ լինում են, հիմա էլի Արցախում է և հրաշալի ծառայում է: Այսօր էլ մարտական հերթապահության է»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ