Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ինչպիսին էր թանգարանային եռուզեռը մշակութային մայրաքաղաք Գյումրիում  (տեսանյութեր, լուսանկարներ)

incpisin-er-tangaranayin-erouzere-msakoutayin-mayraqaxaq-gyoumrioum-tesanyouter--lousankarner

 ‹‹Թանգարանային գիշերվա›› միջոցառումները մշակութային մայրաքաղաք էին այսօր բերել հազարավոր զբոսաշրջիկների, ովքեր Գյումրում գործող բոլոր թանգարաններն անվճար այցելելու հնարավորություն ունեին: Թանգարանային աշխույժ եռուզեռին երկրորդ քաղաքում հետևել է նաև ՀԱՅ ՁԱՅՆ-ի Գյումրու թղթակիցը:

Բոլոր թանգարանների բակերը, նախասրահներն ու սրահները օրվա բոլոր ժամերին լեփ-լեցուն էին: Շիրազի, Մհեր Մկրտչյանի, Ավետիք  Իսահակյանի, ժողովրդական կենցաղի, Մերկուրովի թանգարանների, Ասլամազյան քույրերի պատկերասրահում և այլուր,  յուրաքանչյուրն ընդունել է ավելի քան 2000 այցելու:

Մհեր Մկրտչյանի տուն- թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նկատում է, որ չնայած Ֆռունզի թանգարանը ամենապահանջված զբոսաշրջային կանգառներից մեկն է, բայց այսօր թանգարան են այցելել ամենատարբեր քաղաքներից, օտարազգի  զբոսաշրջիկներ և բազմաթիվ գյումրեցիներ:

 

‹‹Թանգարանային գիշերը դարձել է լուրջ մշակութային տոհնախմբություն: Մշակութային  օջախներ այցելությունը, մշակույթի հետ շփումը ազնվացնում է մարդկանց: Մեր թանգարանն այնքան էլ մեծ ‹‹տարիք›› չունի,  2006թ-ին է բացվել:

Մհեր Մկրտչյանը ԽՍՀՄ արտիստ է եղել և ռուս տուրիստների մեջ մեծ ճանաչում ունի նա: Մի երիտասարդ  եկավ թանգարան և հարցրեց` այս հագուստները  արդյո՞ք Ֆրունզինն են, մենք պատասխանեցինք` այո, նրանն են: Նա ծնկի իջավ և սկսեց արտասվել››,-պատմում է Մհեր Մկրտչյանի   տուն- թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը:

 

 ‹‹Թանգարանային գիշեր›› միջոցառումների շարքում Մհեր Մկրտչյանի   թանգարանում Արմինե Գրիգորյանի ‹‹Արտ սպրեյ›› նախագիծն է նեկայացվել. ‹‹Սպրեյների միջոցով ինքը կարողանում էր տեղում պատկեր ստանալ և նվիրել մեր այցելուներին››,-նկատում է թանգարանի տնօրենը: Թանգարնի ցուցասրահը մարդաշատ էր, բոլորին հետաքրքրում է Ֆրունզիկ  անհատը, ստեղծագործողն ու հայտնի դերասանը: Իսկ ‹‹Մեր մանկության տանգոն›› ֆիլմում հայտնի կամոդի պատմությունը հատուկ ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետևորդների համար պատմում է թանգարանի էքսկուրսավար Ալեքսանդր Այվազյանը:

 

Նույն մշակութային տոնական տրամադրություններն են Մհեր Մկրտչյանի  թանգարանի հարևանությամբ գտնվող` Վարպետի տուն-թանգարանում:  Ավետիք  Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ին փոխանցում է, որ թանգարանային այս տոնախմբությունը գեղեցիկ ավանդույթ  է դարձել, բոլորն իրենց պարտքն են համարում, որ անպայման այսօր պետք է  գնան թանգարան. ‹‹Գյումրեցուն վայել ընդունելություն է, գյումրեցուն վայել տան համն ու հոտը, ավանդական ընդանիքի ամբողջ բնութագիրը այսօր կարելի է տեսնել: Հասարակությունը, կարծես, սպասում է այս օրվան, ինչպես սպասում ենք Ամանորին,  Սուրբ Զատիկին: Դրսից էլ շատ հյուրեր ունենք: Քաղաքն էլ է մասնակցում, մարդիկ գալիս են նույնիսկ վերջին պահին,  երբ արդեն պատրաստվում ենք փակել թանգարանը, գալիս են, որ իրենց սերը հայտնեն Վարպետին››:

Մի քանի  քայլ  այն կողմ Վարպետի հարևանն է մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազը, բակն ու դուռը լի են մշակութասեր հասարակությամբ, իսկ սրահներում Շիրազի քրոջ թոռնուհի Նարինե Խաչատրյանն է անձնական հիշողություններով կիսվում հյուրերի հետ:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տիկնոջ հետ երեկոյան թանգարանային զբոսանքի տրամադրությամբ այցելեց Շիրազի թանգարան:

Գյումրիում ‹‹Թանգարանային գիշերվա›› ակտիվությունն ամբողջ օրը նկատելի էր ոչ միայն թանգարանների ու մշակութային օջախների բակերում, այլև ամբողջ քաղաքում ` մշակութային մայրաքաղաքում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ