Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Ինչքա՞ն կարելի է հաշվի չառնել, որ երկու կողմից թուրքական պետություններով ես շրջապատված. Վովա Վարդանով

incqan-kareli-e-hasvi-carnel--or-erkou-koxmic-tourqakan-petoutyounnerov-es-srjapatvac-vova-vardanov

Ադրբեջանի ձեռք բերած զինատեսակների մասին խոսելիս պետք է հաշվի առնենք՝ մենք ի՞նչ ունենք դրանց հակակշիռ, և աշխատենք իրենց զինատեսակների խոցելիությունը պակասեցնելու ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը:

«Արդեն քանի տարի է՝ հոգնել եմ ասելուց, որ զորամասերը չպետք է «կազարմաներում» (զորանոցներում) կենտրոնացնել: Ընդհանրապես, այդ հիմար, 16-րդ դարում ձևավորված ավանդույթը, երբ բոլորը «կազարմայում» են կուտակված, շատ վտանգավոր է ճշգրիտ զենքի կիրառման պարագայում: Երբ կա ճշգրիտ զենք, մի շենքի մեջ մի ամբողջ գումարտակ մարդ պահելը հիմարություն է: Պետք է ցրել նրանց: Հսկայական տարածքներ ունենք ազատագրված, այնտեղ կարող են զորամասեր պատրաստել առավելագույնը մեկ վաշտի համար: Ճիշտ է՝ դա գումարային ծախսեր է ենթադրում, բայց անհրաժեշտություն է ճշգրիտ զենքի պայմաններում»,- ասաց նա:

Հայտնի հետախույզը նույն խնդիրն է բարձրացնում նաև մայրաքաղաքի պարագայում: «Հոգնեցի ասելով՝ Երևանում այդքան բարձրահարկ շենքեր ինչո՞ւ եք կառուցում: Չի կարելի այդքան բարձրահարկ շենքեր կառուցել թուրքական երկու պետությունների միջև գտնվելիս: Ասենք, երկու հարկանի շենքին խփելուց շատ ավելի քիչ մարդ է զոհվում, քան երբ բարձրահարկ շենքի են խփում: Ինչքա՞ն կարելի է հաշվի չառնել, որ երկու կողմից թուրքական պետություններով ես շրջապատված, ու ինքը հեռու խփող զենքեր ունի»,- ասաց նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ