Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Ինքս ինձ շատ եմ նկարում, քանի որ միայն ինձ եմ ամենալավը ճանաչում. Այսօր Ֆրիդա Կալոյի ծննդյան օրն է

am
inqs-inc-sat-em-nkaroum--qani-or-miayn-inc-em-amenalave-janacoum-aysor-frida-kaloyi-cnndyan-orn-e

Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն ծնվել է  1907 թվականի հուլիսի 6-ին Մեխիկոյում։ Կալոն առավել հայտնի է իր բազմաթիվ դիմապատկերներով, ինքնապատկերներով և Մեքսիկայի բնությամբ, արտեֆակտներով (գտածո) ոգեշնչված աշխատանքներով: Երկրի ժողովրդական մշակույթով ոգեշնչված` նա աշխատել է նաիվ ժողովրդական արվեստի ոճով Մեքսիկայում հասարակության ինքնության, գենդերի, դասակարգերի և ռասայի հարցերը ուսումնասիրելու համար: Նրա նկարները հաճախ ունեցել են խիստ ինքնակենսագրական տարրեր և ռեալիզմը ֆանտազիային միաձուլումներ:

Հայրը գերմանացի էր, մայրը՝ մետիս: Կալոն մանկության և դեռահասության մեծ մասն անցկացրել է իր ընտանիքի հետ` Կոյոական շրջանում, Կապույտ տանը (La Casa Azul), այժմ հանյտնի որպես Ֆրիդա Կալոյի կյանքին և գործունեությանը նվիրված թանգարան: Մանուկ հասակից վարակված է եղել պոլիոմիելիտով: Մինչ 18 տարեկան հասակում, ճանապարհատրանսպորտային պատահարը, որը պատճառ է հանդիսացել ողջ կյանքը ցավով և բժշկական խնդիրներով անցկացնելուն, նա խոստումնալից ուսանող էր, որը դիմել էր բժշկական կրթություն ստանալու: Հիվանդությունից հետո ամբողջ կյանքում մնացել է կաղ: Նրա աջ ոտքն ավելի բարակ էր ձախից, ինչն իր ողջ կյանքի ընթացքում թաքցրել է երկար շրջազգեստների միջոցով[10][11]: Երկարատև բուժումների ընթացքում վերադարձել է արվեստի նկատմամբ ունեցած իր մանկության հոբբիին՝ նկարիչ դառնալու մտքին:

Կալոյի հետաքրքրությունը քաղաքականությամբ և արվեստով իր ազդեցությունն է ունեցել նրա կյանքի հաջորդ փուլում: 1927 թվականին նա միացել է Մեքսիկական կոմունիստական կուսակցությանը, որտեղ հանդիպել է նշանավոր մուրալիստ Դիեգո Ռիվերային, որի հետ ամուսնացել է 1982 թվականին: Ամուսնական փոխհարաբերությունները կայուն չեն եղել և ընթացել են մեկ տարի՝ ամուսնալուծությամբ: Երկուսն էլ ունեցել են արտաամուսնական կապեր:

Կալոն, 1920-ական թվականների վերջին և 1930-ական թվականների սկզբին Ռիվերայի հետ ճամփորդել է Մեքսիկայում և ԱՄՆ-ում: Այդ ընթացքում զարգացրել է իր նկարչական ոճը, նկարել է հիմնականում ոգեշնչվելով մեքսիկական ժողովրդական մշակույթով և հաճախ պատկերել է փոքրիկ դիմանկարներ, որոնք նախակոլումբական և կաթոլիկ դիցաբանության տարրերի միախառնումներ էին:

Նրա նկարները հետաքրքրություն են առաջացնում սյուրռեալիստ նկարիչ Անդրե Բրետոնի մոտ, որը 1938 թվականին Նյու Յորքի Ժուլյեն Լևի պատկերասրահում կազմակերպում է Կալոյի առաջին անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը հաջողություն է ունենում, որին հաջորդում է մյուսը՝ Փարիզում՝ 1939 թվականին: Մինչ ֆրանսիական ցուցահանդեսը առավել քիչ հաջողված էր, Լուվրը գնում է Կալոյի «Շրջանակը» կտավը՝ դարձնելով նրան առաջին մեքսիկացի նկարիչը, որի աշխատանքները ներառվել են իրենց հավաքածուում:

1940-ական թվականների ընթացքում Կալոն մասնակցում է Մեքսիկայում և Միացյալ Նահանգներում կազմակերպված ցուցահանդեսներին: Նա դասավանդել է Լա Էսմերալդայում (Escuela Nacional de Pintura, Escultura y Grabado "La Esmeralda") և դարձել Seminario de Cultura Mexicana-ի հիմնադիր անդամ: Նույն տասնամյակում Կալոյի մշտապես փխրուն առողջությունը սկսում է վատթարանալ: Մեքսիկայում իր առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 1953 թվականին՝ մահից կարճ ժամանակ առաջ: Մահացել է 1954 թվականին, 47 տարեկան հասակում:

Ահա Ֆրիդա Կալոյի մասին 5 հետաքրքիր փաստ

1. Կալոն ցանկանում էր, որ իր ծննդյան օրը համընկնի Մեքսիկական հեղափոխության օրվա հետ: Նա ծնվել է 1907 թվականի հուլիսի 6-ին, սակայն հեղափոխությունը տեղի է ունեցել 1910-ի հուլիսի 7-ին, ու հենց այդ պատճառով ավելի ուշ նա իր ծննդյան օրը փոխեց:

2. 6 տարեկան հասակում Ֆրիդայի մոտ հանկարծակի սկսեց զարգանալ պոլիոմելիտ հիվանդությունը, ինչի պատճառով նրա աջ ոտքը դարձավ ձախ ոտքից ավելի բարակ: Այն քողարկելու համար նա սովորաբար երկար ու գույնզգույն շրջազգեստներ էր կրում: Դեռ մանուկ հասակում Ֆրիդան որոշեց ձեռնոց նետել իր կարգավիճակին. սկսեց հաճախել բոքսի և այլ սպորտաձևերի, միացավ գանգստերական խմբավորումներից մեկին ու անգամ սիրահարվեց խմբի ղեկավարին: Ավելի ուշ նրա մոտ սովորություն դարձավ մինչ ուշ գիշեր երեկույթներում ժամանակ անցկացնելը, որոնցից մեկի ընթացքում էլ տեկիլա խմելու մրցույթում հաղթեց բազմաթիվ հսկա տղամարդկանց:

3. 1925 թվականի սեպտեմբերի 17-ին, երբ Ֆրիդա Կալոն ու իր ընկերուհի Ալեքսը քաղաքային ավտոբուսի մեջ էին, այն վթարի ենթարկվեց: Ավելի քան 35 ծանր վիրահատություններից հետո բժիշկներն ասացին, որ նա երբեք չի կարող երեխա ունենալ: Հետվիրահատական շրջանում, որը տևեց երեք ամիս, Ֆրիդան ստիպված էր գրեթե անշարժ դիրքով պառկել ու հենց այդ ժամանակ էլ նա սկսեց նկարել. իր անկողնու մոտ դրված հայելու միջոցով ինքնանկարներ էր անում: Այդպես Ֆրիդա Կալոն թողեց բժշկություն սովորելը և սկսեց զբաղվել արվեստով:

4. Շատերը Ֆրիդա Կալոյի աշխատանքները սյուռեալիստական են կոչում, բայց հենց ինքը՝ Ֆրիդան, ասում էր. «Նրանք կարծում են, որ ես սյուռեալիստ նկարիչ եմ, բայց այդպես չէ, քանի որ ես երբեք երազներ ու անիրական բաներ չեմ նկարել, ես նկարել եմ միմիայն իմ իրականությունը»:

5. Ընդհանուր առմամբ Ֆրիդա Կալոն արել է 143 նկար, որոնցից 55-ը ինքնանկարներ են: «Ինքս ինձ շատ եմ նկարում, քանի որ միայն ինձ եմ ամենալավը ճանաչում»,-պատճառաբանում էր Կալոն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ