Ինտեգրված կադաստրը ոլորտային կադաստրերի մեկտեղման միջոցով կստեղծի միասնական պետական համակարգ

am
integrvac-kadastre-olortayin-kadastreri-mektexman-mijocov-kstexci-miasnakan-petakan-hamakarg

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Երեկ անցկացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

Ասել եմ, որ Ինտեգրված կադաստրը ոլորտային կադաստրերի մեկտեղման միջոցով կստեղծի միասնական պետական համակարգ։ Ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, կառավարման համակարգի առանձին ճյուղերի խնդիրների լուծման ժամանակ կառավարման մարմիններին համակարգված տեղեկատվություն տրամադրել:

Ընդգծել եմ, որ համակարգի շնորհիվ կկրճատվեն ծախսերը և պահանջվող ժամանակը, կունենաք փոխվերահսկելիություն ապահովող մեխանիզմ։ Ինտեգրված կադաստրի համակարգը կադաստրային քարտեզների, Հայաստանի տարածքի օդալուսանակարահանման և արբանյակային լուսանկարահանման արդյունքում ձևավորված տվյալների հիման վրա տարածական տվյալներ կտրամադրի կառավարման մարմիններին, որի արդյունքում հնարավոր կլինի հիմնավորված և օպերատիվ որոշումներ կայացնել։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն առավել մանրամասն անդրադարձել է Ինտեգրված կադաստրի հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների հետ կապված առաջիկա անելիքներին»,- գրել է նա:

Լրահոս

Նմանատիպ նորություններ