Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Ինտերակտիվ ձայնադարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

am
interaktiv-caynadaran-aram-xacatryani-toun-tangaranoum

Տեղեկատվական տեխնոլոգիաները մուտք են գործում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ձայնադարան: Վաղը՝ նոյեմբերի 1-ին, տուն-թանգարանում կկայանա «Ինտերակտիվ ձայնադարան» ծրագրի շնորհանդեսը:

Օգտագործելով համաշխարհային դասական գոհարներով հարուստ ձայնադարանը՝ ստեղծվել են հպազգայուն մոնիտորներ, որոնց միջոցով այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու և լսելու Արամ Խաչատրյանի, ինչպես նաև համաշխարհային աշխարհահռչակ մի շարք այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները հեղինակավոր երաժիշտ կատարողների կատարմամբ, և միաժամանակ նաև էկրանի վրա տեսնելու տվյալ ստեղծագործությունների և կատարումների վերաբերյալ տեղեկություններ՝ վիդեո, ֆոտո և տեքստային ձևաչափերով:

Ինչպես հայտնում են թանգարանից, ծրագրի ֆինանսավորմանը աջակցել են «Հայաստանի բարեկամներ» հիմնադրամը՝ ի դեմս Ռուբեն Գալիչյանի, Թանգարանային կրթության կենտրոնը և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստանյան գրասենյակը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ