Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

«Ինվոյսային» մաքսազերծման նախորդ մեխանիզմը փոփոխությունների է ենթարկվել. Դավիթ Անանյան

am
invoysayin-maqsazercman-naxord-mexanizme-popoxoutyounneri-e-entarkvel-davit-ananyan

«Ինվոյսային» մաքսազերծման նախորդ մեխանիզմը չի հանվել, այն պարզապես ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ ՊԵԿ կայքում հաշվիչ գործիք է ներդրվել, որտեղ ցանկացած անձ կարող է իր ներմուծած կամ ներմուծելիք մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրել և ստանալ կողմնորոշիչ գին:

«Մենք ակնկալում ենք, որ այն «ինվոյսները», որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է առնվազն համահունչ կամ հավասար լինեն կողմնորոշիչ գնին: Եթե «ինվոյսի» գինը որոշակի շեղում ունի հաշվիչի գնից, ապա մենք այդ «ինվոյսը» վերցնում ենք և ուսումնասիրում ենք: Եթե ակնհայտ կասկած չկա, մաքսային ձևակերպումն իրականացնում ենք ըստ ներկայացրած «ինվոյսի», բայց դրանից հետո բացթողնման հսկողության ժամանակ մանրամասն ուսումասիրում ենք ինվոյսը: Սա նոր մեծանիզմը»,- ասաց Անանյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ