Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

ԻՊ Թուրքիային և Էրդողանին սպառնացող տեսանյութ է հրապարակել

am
ip-tourqiayin-e-erdoxanin-sparnacox-tesanyout-e-hraparakel

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Թուրքիային ուղղված սպառնալիքներով լի տեսանյութ է հրապարակել։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից:

Հուլիսի 10-ին հրապարակված 5 րոպե 2 վայրկյան տևողությամբ տեսանյութում խմբավորման ներկայացուցիչը խոսում է թուրքերեն և սպառնալիքներ հնչեցնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Թուրքիայի հասցեին։ Նա մասնավորապես զգուշացնում է Էրդողանին, որ իրենց զինվորների սրերը հեռու չեն Էրդողանի երկրից և «Իսլամական պետության» պայքարը «հանուն կրոնի» շարունակվելու է։

Տեսանյութի հեղինակը նաև հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը կարծում է, թե թուլացրել է «Իսլամական պետության» դիրքերը և իրենք պետք է հանձնվեն, ապա չարաչար սխալվում է։

Տեսահոլովակում նկարահանվել է IŞİD-ի հինգ անդամ։ Նրանցից մեկի՝ թուրքերեն խոսողի անունը, ըստ տեսանյութի, Էբու Քաթադա էլ Թուրքի է։

Տեսանյութի վերջում ահաբեկիչները հաստատել են իրենց հավատարմությունը IŞİD-ի առաջնորդ Էբուբեքիր ալ Բաղդադիին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ