Իր հայերեն գրառմամբ Էրդողանը, քարոզչական առումով, արդեն ազդել է մեր վրա. Վարդան Ոսկանյան

Ինչպես տեղեկացրել էինք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիթերյան իր էջում հայերենով ցավակցական ուղերձ էր հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Նա իր գրառման մեջ ցավակցել էր Հայոց պատրիարքի ընտանիքի անդամներին, հարազատներին և Թուրքիայում բնակվող հայ քաղաքացիներին:
Անդրադառնալով Էրդողանի քայլին, իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ նա իր գրառմամբ քարոզչական առումով արդեն իսկ ազդել է մեր վրա՝ որպես հայաստանյան ու հայ հասարակություն: Իրանագետը գրում է.
<<Թե բա՝ Էրդողանը հայերեն թվիթ ա արել․․․ Ու մի կողմից մե՜ խինդ, մե՜ ուրախություն, մյուսից՝ սուգ ու շիվան, իսկ անկախ ցանկացած վերաբերմունքից, ինքը էդ գրառմամբ քարոզչական առումով արդեն իսկ ազդել ա մեր վրա՝ որպես հայաստանյան ու հայ հասարակություն, ինչքան էլ ցավալի լինի էդ խոստովանելը։
Բա, որ կոկորդս պատռում էի, ասելով, թե պետք ա օգտագործվի թվիթերյան դիվանագիտությունը, ասենք, օրինակ՝ պարսկերեն կամ ադրբեջաներեն գրելով, հյուսիսայինների մեջ վեհագույն ազգիս վեհ ներկայացուցիչները իրանց արժանապատվությունից ցածր էին դիտարկում նման միտքը լսելն իսկ՝ էս ի՞նչ ես ասում, բա, կարելի՞ ա, պարսկա-թուրքա-արաբական մուղամ-բան․․․
Ու հիմա Էրդողանը քարոզչական տիրույթում, Էրևանի աշխարաբարով ասած, մեզ թեթև չախել ա։ Ուզու՞մ ենք տենց վեհ մնալ ու հերթական բարոյական հաղթանակով բավարարվել, հարց չկա, բայց մեր արյունարբու տարածաշրջանում թքած ունեն բարոյական հաղթանակների վրա ու պետք ա իրական դաշտում կրել։
Իսկ դրա համար շատ սիրուն ասիմետրիկ պատասխան կա՝ մարտի 21-ին վարչապետի մակարդակով «Թվիթերում» ընտիր քրդերենով շնորհավորել Թուրքիայում նաև քրդական ինքնության պահպանման ու ազատագրական շարժման ներքին խորհուրդ ունեցող քուրդ ժողովրդի Նավրոզի տոնը>>։
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ