Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Իրան-ԱՄՆ հարաբերություններում առավելագույն լարվածության հասած վիճակ է. քաղաքագետ (տեսանյութ)

iran-amn-haraberoutyounneroum-aravelagouyn-larvacoutyan-hasac-vijak-e-qaxaqaget-tesanyout

Իրան-ԱՄՆ հարաբերություններում առավելագույն լարվածության հասած վիճակ է, սակայն ուղիղ պատերազմի սկսում չեմ կանխատեսում: Այս մասին նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը՝ ընդգծելով, որ դա բխում է Թրամփի դիրքորոշումներից:

«Թրամփը հայտարարում է, որ պատրաստվում է գնա երկրորդ ժամանակահատվածի համար առաջադրվելու, իսկ պատերազմները, հատկապես՝ Իրանի դեմ պատերազմը, խիստ անկանխատեսելի է լինելու և մեծ զոհեր է պահանջելու: Այդ ամենը, միանշանակորեն,  բարդացնելու է Թրամփի վերընտրվելու հնարավորությունը: Երբ մենք դիտարկում ենք Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, այն շատ հետաքրքիր է: Նա այն տեսակի տղերքից է, որ ասում ՝ «թողեք, թողեք, հեսա պետք ա խփեմ», բայց վերջին րոպեին հետ է կանգնում: Այսիքն, այս ամենն ավելի շուտ քաղաքական շոու է, սակայն իր ազդեցությունն ունենում է իհարկե: Իհարկե, կարելի է Իրանի բանակը ջախջախել , բայց հետո արդյո՞ք լավ կլինի: Ես կարծում եմ՝ ամերիկացիները դաս քաղել են Իրաքի պատերազմից»,- ասաց քաղաքագետը:

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ