Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Իրանը կպահպանի միջուկային գործարքը

am en ru
iran-poobesal-soxranity-adernuu-sdelku

Իրանը դուրս չի գա միջուկային գործարքից, սակայն պայմանների համապատասխանությունը կախված կլինի գործընկերների գործողություններից: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը:

Վերջինս ընդգծել է, որ միջուկային համաձայնագիրը վեճերի լուծման մեխանիզմ է պարունակում, հաղորդում է TASS-ը: Իրանը կարիք չունի խզել պայմանագիրը:

«Կախված այն հանգամանքից, թե որքանով է համաձայնագիրը կատարում մյուս կողմը, մենք ինքներս կարող ենք կա՛մ նվազեցնել, կա՛մ բարձրացնել դրա իրականացման մակարդակը», - ասել է նախարարը:

Իրանի պայմանների թվում Զարիֆը նշել է նավթի ազատ առևտրի ապահովումը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հետ գործարքները Իրանի համար բավարար չեն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ