Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Իրանը սկսեց ուրանի հարստացման գործընթացը

am ru
iran-pristupil-k-obogaseniu-urana-vise-urovna-3-67

Իրանը սկսել է ուրանի հարստացման գործընթացը միջուկային պայմանագրով սահմանված 3.67 տոկոսից բարձր մակարդակով: Այս մասին ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին, հաղորդում է IRNA գործակալությունը:

«Այսօր մենք գերազանցել ենք ուրանի հարստացման 3.67 տոկոսը»,- ասել է  Կամալվանդին:

 

Հիշեցնենք, որ երեկ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանը սկսում է ուրանի հարստացումը:

Միևնույն ժամանակ, Թեհրանը միջուկային համաձայնագրի երկրներին 60 օր է տվել՝ համաձայնագրի վերաբերյալ Իրանի պահանջների շուրջ որոշում կայացնելու համար: «Եթե այս հնարավարությունները չօգտագործվեն, որևէ մեկը չի կասկածի մեր վճռականության մեջ, որ մեր պարտավորությունների կրճատումը կշարունակվի յուրաքանչյուր 60 օրվա ընթացքում»,- նշել  է  Արաղչին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ