Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Իրանը կշարունակի նավթի վաճառքը. Զարիֆ

am en ru
iran-zaavil-o-namerenii-prodoljaty-prodaju-nefti-vopreki-sankciam

Իրանը կշարունակի վաճառել իր նավթը, չնայած ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Մենք կշարունակենք վաճառել մեր նավթը, մեր ժողովուրդը ցույց կտա, որ նրանք ծնկի չեն գա ամերիկյան պատժամիջոցների առաջ», - ասել է Զարիֆը: Տեղեկանում ենք TASS լրատվական գործակալությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Չինաստանի իշխանությունները ԱՄՆ-ից պահանջել էին հրաժարվել Իրանի նկատմամբ սահմանված միակողմանի նավթային պատժամիջոցների կիրառումից: Չինաստանի ԱԳՆ մամլո քարտուղար գեներալ Գեն Շուանը նշել է, որ նման քայլերն ապակայունացնում են համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտարարել է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ