Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. Ռուհանի

am
irane-ci-cgtoummijoukayin-zenq-cerq-berel-rouhani

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իրանական կողմը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, այդ պատճառով էլ Թեհրանը թույլ է տալիս ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներին ստուգումներ իրականացնել: Այս մասին գրում է RT.ru-ն:

«Մենք բացատրել ենք, որ նա, ով ցանկանում է միջուկային զենք ձեռք բերել, գոնե կնվազեցնի վերահսկողությունը, կսահմանափակի լայնածավալ վերահսկողությունը: Մենք չենք նվազեցրել ստուգումները», - ասաց նախագահը:

Ինչպես նշել է Ռուհանին, չնայած Իրանը կրճատել է միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, երկրի միջուկային գործունեությունը դեռևս գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո:

«Միակ բանը, որը մենք կրճատել ենք, միջուկային գործունեությամբ մեր ստանձնած պարտավորությունների կատարումն է, սակայն մեր միջուկային գործունեությունը ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո է», - շեշտել է Իրանի նախագահը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ