Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Իրանը հունիսի 27-ից կարագացնի ուրանի հարստացման տեմպերը

am ru
irane-hounisi-27-ic-karagacni-ourani-harstacman-tempere

Հունիսի 27-ը Իրանը կարագացնի ուրանի հարստացման տեմպերը: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին: Այս մասին տեղեկանում ենք IRIB-ին:

«Այս ժամանակամիջոցից՝ հունիսի 27-ից հետո, ուրանի հարստացման տեմպերը  կաճեն», - ասել է Քամալվանդին: Նա հավելել է, որ հարստացված ուրանի պաշարները զգալիորեն աճել են, և հունիսի 27-ին դրանք կգերազանցեն 300 կգ-ը:

Միջուկային գործարքի համաձայն՝ Իրանը պետք է հարստացված ուրանի ավելցուկն այլ երկրներ արտահանի, եթե դրա ծավալները գերազանցում են 300 կգ:

Հունիսի 17-ին Իրանը հայտարարել էր, որ ներկայիս պայմաններում իրեն պարտավոր չի համարում կատարել այդ պայմանը, իսկ 10 օր հետո հարստացած ուրանի պաշարները գերազանցելու են միջուկային գործարքի սահմանած  քանակը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ