Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Իրանը կանտեսի ԱՄՆ-ի սահմանած «նավթային արգելքները»

am en ru
irane-kantesi-amn-i-sahmanac-navtayin-argelqnere

Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկրի ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Իրանը կշարունակի նավթի արտահանումը անկախ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ի՝ իրանական նավթի արտահանումը «զրոյական» մակարդակի իջեցնելու ցանկությունը «սխալ որոշում» է:

«Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կհամոզվեն, որ մենք շարունակում ենք նավթի արտահանումը», - հայտարարել է Ռուհանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել էր իրանական նավթի մատակարարման վերաբերյալ պատժամիջոցները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ