Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Իրանը պատասխանել է արաբական երկրների մեղադրանքներին

am
irane-patasxanel-e-arabakan-erkrneri-mexadranqnerin

Թեհրանը անհիմն է համարում մի շարք արաբական երկրների՝ իր դեմ ուղղված մեղադրանքները և սխալ՝ Իրանի նկատմամբ նրանց մոտեցումը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Աբբաս Մուսավին:

«Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ... մերժում և դատապարտում է մի շարք արաբական երկրների և Պարսից ծոցի երկրների ղեկավարների անհիմն մեղադրանքները», - ասված է Մուսավիի հայտարարության մեջ:

Մաքքայում հավաքված արաբ ղեկավարները ավելի վաղ դատապարտել էին այլ պետությունների ներքին գործերին Իրանի միջամտությունը, նրա աջակցությունը Եմենի շիաներին:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է Թեհրանի հանդեպ սխալ մոտեցման մասին` նշելով, որ նման հայտարարությունները շարունակում են հակասություններ առաջացնել իսլամական երկրների և Մերձավոր Արևելքի երկրների միջև:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ