Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Իրանը սկսում է ուրանի հարստացումը

am ru
irane-sksoum-e-ourani-harstacoume

Իրանը սկսում է ուրանի հարստացումը միջուկային գործարքով նախատեսվածից ավելի բարձր մակարդակով: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Մենք պատրաստվում ենք անցնել 3.67 տոկոսի շեմը», - ասել է Արաղչին Իրանի կառավարության անդամների և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիի հետ համատեղ նիստի շրջանակներում:

Քամալվանդիի խոսքերով, ուրանի հարստացումը կարող է սկսվել հենց երկուշաբթի օրվանից, միայն որոշակի տեխնիկական հարցեր պետք է կարգավորվեն:

Միևնույն ժամանակ, Թեհրանը միջուկային համաձայնագրի երկրներին 60 օր է տվել՝ համաձայնագրի վերաբերյալ Իրանի պահանջների շուրջ որոշում կայացնելու համար: «Եթե այս հնարավարությունները չօգտագործվեն, որևէ մեկը չի կասկածի մեր վճռականության մեջ, որ մեր պարտավորությունների կրճատումը կշարունակվի յուրաքանչյուր 60 օրվա ընթացքում»,- նշել  է  Արաղչին

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ