Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Իրանի հայտարարությունն ու սաուդական նավթի արդյունահանման կաթվածահար վիճակը

am
irani-haytararoutyounn-ou-saoudakan-navti-ardyounahanman-katvacahar-vijake

Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ Իրանը հստակորեն ահազանգում էր, որ իրանական նավթի արտահանման նկատմամբ կիրառված պատժամիջոցներին ի պատասխան, ունակ է այնպես անելու, որ Պարսից ծոցի տարածաշրջանից ընդհանրապես նավթ չարտահանվի, շատերը թերահավատորեն էին վերաբերում այս հայտարարություններին։ Այս մասին նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով նախօրեին նավթի գների կտրուկ բարձրացմանը, որը պայմանավորված էր Սաուդյան Արաբիայի դեպքերով: 

«Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերական հզորությունների վրա վերջին բարձր ռազմատեխնոլոգիական հարձակումներն առնվազն կիսով չափ կաթվածահար արեցին սաուդական նավթի արդյունահանումը, ինչը համաշխարհային շուկաներում ստեղծեց մասնակի խուճապ, նավթի գները բարձրացան 10%-ով, իսկ ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ պատաստ է անհրաժեշտության դեպքում բացել այդ երկրի նավթի ռազմավարական պաշարները։

Պատկերացնո՞ւմ եք, հարձակման պատասխանատվությունը ստանձնած իրանական աջակցություն վայելող եմենյան հութիները, որոնք մինչև վերջերս, պատկերավոր ասած, միայն քարերի հետևում Կալաշնիկովի ինքնաձիգ լիցքավորելու հմտություն ունեին, ազդում են աշխարհի թիվ մեկ գերտերության նավթի ռազմավարական պաշարների ճակատագրի վրա և սպառնում ստեղծել համաշխարհային տնտեսական ճգնաժամ, իսկ իրանական հինավուրց կայսրությունը հանգիստ սպասում է չինական 280 միլիարդ դոլարի ներդրմանը, որը թռիչքաձև զարգացնելու է այս երկրի նավթագազային ոլորտը»,- ընդգծում է իրանագետը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ