Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Իրանի հետ ունենք ընդգրկուն օրակարգ. ՀՀ ԱԳ նախարար

am
irani-het-ounenq-endgrkoun-orakarg-hh-ag-naxarar

Իրանի հետ ունենք ավանդական, ընդգրկուն օրակարգ, որը մեր գերակայություններում արտահայտել   ենք: Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ հոկտեմբերին Հայաստան այցին  Մնացականյանը նշեց հետևյալը՝ «Իրանի հետ ունենք ավանդական, ընդգրկուն օրակարգ, որը մեր գերակայություններում արտահայտել   ենք: Այդ օրակարգի նպատակն է թե՛ տարածաշրջանային անվտանգության, թե՛ զարգացման բնագավառում, թե՛ ենթակառուցվածների խորացման համագործակցությունն այնպես, որպեսզի կարողանանք ձևավորել արդյունքներ՝ այդ նպատակը հետապնդելու առումով: Սա, բնականաբար, բխում է մեր ազգային շահերից: Իրանի հետ կանոնավոր հարաբերություններում բավական ակտիվորեն ներդրում ենք կատարել այս ժամանակահատվածում: Այստեղ ևս մեկ կոնտեքստ կա՝ ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ինչը հնարավորություն է տալիս մեր շահերը հետապնդել նաև այդ շրջանակի միջոցով»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ մեր գործառույթն է արտահայտել ու պաշտպանել այն, ինչը վերաբերում է մեր շահերին, սակայն անել դա այնպես, որպեսզի մի գործընկերոջ հետ հարաբերություններն արվեն մյուսի հետ հարաբերությունների հաշվին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ