Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Իրանի Մեջլիսի նախագահ չեղարկել է իր այցը Թուրքիա

am
irani-mejlisi-naxagah-cexarkel-e-ir-ayce-tourqia

 

Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու պատճառով իր՝ նախօրոք ծրագրված այցը Թուրքիա չեղյալ է հայտարարել: Այս մասին նշում է իրանագետ Արմեն Իսրայելյանը՝ նկատելով, որ Լարիջանիի քայլն ԻԻՀ նախագահի և ԱԳՆ-ի՝ մինչ այդ հայտնած դիրքորոշումների տրամաբանական շարունակությունն էր, որն անշուշտ կատարվեց նաև ներքաղաքական կոնյունկտուրայից ելնելով:

«Իրանի կողմից նման նախազգուշացնող գործողություններ դեռ կլինեն, սակայն ներկա իրողության պայմաններում հանուն Սիրիայի քրդերի Իրանը հազիվ թե գնա իր 4-րդ առևտրային գործընկերոջ հետ հարաբերությունները սրելու ճանապարհով»,- նշում է նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ