Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստան կայցելի այսօր երեկոյան

am en es ru
irani-naxagah-hasan-rohanin-hayastan-kayceli-aysor-erekoyan

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստան կայցելի սեպտեմբերի 30-ի երեկոյան: Այս մասին տեղեկացնում է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Նա հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի հայ-իրանական օրակարգի հարցերի լայն շրջանակ:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի ղեկավարներն արդեն երկու անգամ հանդիպել են, տարվա ընթացքում ընթացիկ օրակարգային հարցերը քննարկվել են նաև հեռախոսազրույցների ընթացքում: Ի դեպ, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին վարչապետն իրանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անշուշտ հատուկ անդրադարձ կատարելով նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում երկկողմ համագործակցության հեռանկարին:

Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ:

Իրանի նախագահը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում առանձին հանդիպումներ կունենա նաև ԵԱՏՄ անդամ որոշ երկրների ղեկավարների հետ»,- նշել է իրանագետը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ