Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Իրանից գազի նեկրման մասին ի՞նչ ասվեց Երևանում (տեսանյութ)

iranic-gazi-nekrman-masin-inc-asvec-ereanoum-tesanyout

Երևան կատարած այցի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շեշտեց, որ պատրաստ են ընդլայնել գազ՝ էելկտրաէներգիայի դիմաց ծրագիրը: Այս մասին նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ ընդգծելով. «Երբ նա դա շեշտում է Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայությամբ, դրան մի փոքր այլ դիտանկյունից պետք է նայենք»:

Ըստ իրանագետի՝ դեռևս չկան այնպիսի խոսակցություններ, որ իրանական գազը կարող է այլընտրանք լինել մեզ համար: «Միշտ խոսվել է այդ մասին, բայց միշտ մասնագտեներն ասել են, որ իրանական գազն ավելի թանկ արժի, քան ռուսականը, և զուտ պատճառը դա է, որ մենք չենք կարողանում իրականական գազը որպես այլընտրանք դիտարկել: Ես չեմ կարծում, թե գազ՝ Էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը կարող  է ինչ-որ կերպ ազդել գազի գնի վրա»,- ասաց նա:

Վարդանայնն ընդգծեց՝ միայն Իրանի հետ հետևողական աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք այդ ամենը կյանքի կոչել:

Իրանագետ Արտյոմ տոնոյանն էլ նկատեց, որ 2020 թվականին ծրագրվում է երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ավարտը, և եթե դա կյանքի կոչվի, ապա Հայաստանը կկարողանա ավելի մեծ ծավալի գազ ստանալ Իրանից՝ էլեկտրաէներգիայի դիմաց:

Մանրամասն՝ տեսանյութում  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ