Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Իրանն ԱՄՆ-ին կոչ է արել հետևել միջուկային համաձայնագրին

am en
irann-amn-in-koc-e-arel-heteel-mijoukayin-hamacaynagrin

Թեհրանը կոչ է անում ԱՄՆ-ին նստել բանակցային սեղանի շուրջ և վերադառնալ միջուկային համաձայնագրի կատարմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

«Մենք Եվրոպային և ԱՄՆ-ին խորհուրդ ենք տալիս ռացիոնալ մոտեցումներին վերադառնալ, վերադառնալ բանակցությունների սեղանին, փոխըմբռնման, օրենքին հետևելուն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները կյանքի կոչելուն, որպեսզի այդ պայմաններում գործեն միջուկային համաձայնագրի համակարգի շրջանակներում», - ասել է Ռուհանին: Իրանի նախագահի ելույթից մի հատված հրատարակվել է Իրանի պետական ​​հեռուստաալիքի Telegram-ի էջում:

Նախագահի խոսքերով, Իրանը կմնա հավատարիմ մնա միջուկային գործարքին և 100% կհետև դրան երբ համաձայնագրի մյուս կողմերը նույնը կանեն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ