Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ:
Համան

Իրանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

am
iranoum-52-magnitoud-oujgnoutyamb-erkrasarj-e-texi-ounecel

Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկնակեղևւ ցնցումների հետևանքով երեք մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Irna» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Իրանի փրկարարական վարչության ներկայացուցչին:

Վերջինս նշել է, որ ցնցումները տեղի են ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 14.24-ին, երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Քեշմա շրջանի գյուղերից մեկի մոտակայքում:

«Միջադեպի արդյունքում երեք մարդ վիրավորվել է, այդ թվում` 17-ամյա աղջիկ: Բոլոր տուժածները հեռացվել են դեպքի վայրից և տեղափոխվել են հիվանդանոց », - ասել է փրկարարական վարչության ներկայացուցիչը:

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով 15 տուն է տուժել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ