Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Իրանում ընթանում են Իսլամական հեղափոխության 40-ամյակի տոնակատարությունները

am en ru
iranoum-entanoum-en-islamakan-hexapoxoutyan-40-amyaki-tonakataroutyounnere

Իրանում իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնակատարություններ են ընթանում: Ի թիվս մեծաքանակ իրանցիների՝ միջոցառումներին մասնակցել է նաև երկրի նախագահ Հասան Ռուհանին:

Նշենք, որ իրանական Iran.ir կայքին տված հարցազրույցում Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրամյանը ասել է, որ հեղափոխության հաղթանակի միջոցառումներին մասնակցելու են նաև երկրի հայ համայնք ներկայացուցիչները: Աբրամյանը ընդգծել է, որ Իրանի հայերը իսլամական հեղափոխությունը համարում են մարդկային արժանապատվությանն ուղղված շարժում՝ ընդդեմ ճնշումների և բռնության:

«Հայերը լիովին աջակցում են հեղափոխությանը և այլ մարդկանց հետ հնարավորինս մասնակցում են այս գործընթացին», - հավելել է հայազգի պատգամավորը:

Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված միջոցառումները սկսվել են այսօր առավոտյան: Իրանի ժողովուրդը վերջին մի քանի տարիների ընթացքում այս օրն է նշում իսլամական հեղափոխության հաղթանակը՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ