Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Իրանում նոր հականավային բալիստիկ հրթիռ են ստեղծել

am
iranoum-nor-hakanavayin-balistik-hrtir-en-stexcel

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտնել Է, որ Իրանին հաջողվել Է ստեղծել 700 կիլոմետր հեռահարությամբ հականավային բալիստիկ հրթիռ:

«Այսօրվա դրությամբ մեզ հաջողվել Է արտադրել բալիստիկ հրթիռ, որը թեւավոր չԷ, եւ որի տեխնոլոգիան ինքնին բարդ Է»,-ասել է գեներալը:

Գեներալի խոսքով՝ հրթիռներն ափից կարող են խոցել 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավերը: Սակայն հրթիռի անվանումը եւ դրա վերաբերյալ այլ մանրամասնություններ չի նշել: Այդ մասին հայտնել Է Tasnim գործակալությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ