Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Իսկ որևէ մեկը Ադրբեջանին հարցրե՞լ է` պատրա՞ստ է փոխզիջումների.Նիկոլ Փաշինյան

es am
isk-oree-meke-adrbejanin-harcrel-e-patrast-e-poxzijoumnerinikol-pasinyan

«Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներկայիս կառավարությունը Ղարաբաղի հարցն ընդունել է մի կետում, երբ բոլորը սպասում են, որ Հայաստանը պետք է անի միակողմանի, ստորացուցիչ զիջումներ:

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք ասել ենք, որ բոլորը պետք է հստակ արձանագրեն, որ որևէ մեկը չպետք է Հայաստանին համարի այն հարցի հասցեատեր՝ դուք արդյոք պատրա՞ստ եք փոխզիջումների: Իսկ որևէ մեկը Ադրբեջանին հարցրել է, թե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների: Քանի դեռ Ադրբեջանին այս հարցը չի տրվել, ՀՀ-ին որևէ մեկը այս հարցը պետք է չտա»,- ասաց Ն. Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցային կողմ, առանց Արցախի լիարժեք ներգրավվածության, ըստ նրա՝ հնարավոր չէ հարցի կարգավորման որևէ լուծման մասին խոսել. «Ի վերջո ասել ենք, որ Արցախի հարցի լուծողն առաջին հերթին ժողովուրդն է, առանց ժողովրդի որևէ լուծում հնարավոր չէ»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ոմանք ՀՀ-ն կեղծ ուղղություններով են տարել: Երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչն էր, և նրա հովանու ներքո ՀԱՊԿ երկրները ՀՀ կառավարության լռության պայմաններում զինում են Ադրբեջանին, դա նվաստացուցիչ իրավիճակ է Հայաստանի համար: Ի տարբերություն նախկինի, մենք չենք պատրաստվում լուռ և հնազանդ դիտորդի կարգավիճակով տեսնել՝ ինչպես են ոմանք աշխատում մեր պետական շահերի դեմ»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ